Ժողովուրդ.Սամվել Բալասանյանի ճակատի հերթական գիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանը երեկ հաստատել է այն տեսակետը, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանն իրականում ոչ թե ԲՀԿ-ի, այլ հենց իր թեկնածուն է: “Այո”, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այոև, դա այդպես է”,- ասել է Ս. Սարգսյանը՝ հավելելով թե ԲՀԿ-ն ոևչ իրենց թշնամի, ո”չ էլ հակառակորդ կուսակցություն է:
“Ժողովուրդ”-ը գրում է, որ այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ ԲՀԿ-ն ամեն գնով համոզում էր ու այսօր էլ շարունակում է համոզել, թե Ս. Բալասանյանը Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է իրենց կուսակցության քաղխորհրդի որոշմամբ: Ի դեպ, երեկ “Ֆեյսբուք”-ում գյումրեցիներից մեկն այս առնչությամբ կատակել էր. “Փաստորեն, Սամվել Բալասանյանի ճակատը ոնց որ սևագրի թուղթ լինի, կաևմ ինքն է իր ճակատի վրայի գրածը ջնջում, ուրիշ բան խզբզում, կաևմ ուրիշներն են իրենց ձեռքով ջնջում ու իրենց ուզածը խզբզում”:




Լրահոս