Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Ափնա գյուղում: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համայնքի ղեկավար Ռոբերտ Կարապետյանին է մոտեցել մի տաքսու վարորդ, նրան փոխանցել իր հեռախոսն ու ասել, թե ,Ձեզ հետ ուզում է խոսել Արագածոտնի փոխմարզպետըե: Կարապետյանը, բնականաբար, վերցրել է հեռախոսը: Լսափողի այն կողմից փոխմարզպետը հրահանգել է գյուղապետին տաքսու վարորդի միջոցով իրեն ուղարկել 97 հազար դրամ գումար` խոստանալով այն 2 օրվա ընթացքում վերադարձնել: Հաջորդ օրը գյուղապետը մարզպետարանում պարզել է, որ գումարը փոխմարզպետը չի ուզել, այլ ինչ-որ մեկն իրեն խաբել է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթը տեղեկացել է, որ ձեռնարկվում են միջոցառումներ խաբեբա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ժողովուրդ. Փոխմարզպետը տաքսու վարորդի միջոցով գյուղապետից փո՞ղ է ուզել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ