Մենք որևէ մեկին չենք համոզել. Վահրամ Բաղդասարյանը` ԲՀԿ-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը:

Մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին և դրա շուրջ այսօր տեղի ունեցած հանդիպումներին:

Այն հարցին, թե ՀՀԿ-ին հաջողվե՞լ է Սահմանադրական բարեփոխումների հարցում համոզել ԲՀԿ-ին, նա  նշեց. «Մենք չենք համոզում: Մենք ընդամենն ընթացակարգ են ներկայացնում, և ԲՀԿ-ն այժմ քննարկումների մեջ է այդ հարցի շուրջ»:

Լրագրողները հետաքրքվեցին, թե սահմանադրական բարեփոխումները կլուծե՞ն երկրի առջև ծառացած առաջնային խնդիրները՝ մասնավորապես աղքատության, գործազրկության և այլ հարցերը, նա նշեց, թե բավական է խնդիրները պայմանավորել անհատներով, քանի որ համակարգային լուծումներ են պետք: Նրա խոսքով, ամեն բան ցույց կտա ժամանակը:




Լրահոս