
Այսօր Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներին: Հանդիպումների ընթացքում, ըստ այդմ, քննարկվել են սահմանադրական փոփոխությունների գործընթացին առնչվող հարցեր:
Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Կոնգրեսը որեւէ նման հրավեր չի ստացել: