«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը սոցցանցի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Պատասխանելով այսօր ինձ ուղղված բազմաթիվ հարցերին, հայտարարում եմ .
Ես պատրաստ եմ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ և քննարկել ընդհամենը մեկ հարց` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ, ՈՐԸ ՆԱ ԶԱՎԹԵԼ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ:
Այլ որևէ հարց ես նրա հետ քննարկելու չունեմ, երբևէ չեմ ունեցել ու չեմ էլ ունենալու…»:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներին: Հանդիպումների ընթացքում, ըստ այդմ, քննարկվել են սահմանադրական փոփոխությունների գործընթացին առնչվող հարցեր: