
Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երեք անդամներ խմբակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել: Նրանք են՝ Արմեն Սահակյանը, Գրիգորի Գրիգորյանը եւ անկուսակցական Գուրգեն Եսայանը:
Ավագանու ԲՀԿ խմբակցությունում ընդհանուր առմամբ կար 17 անդամ:
Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը: Նա նշել է, որ արդեն դիմումները պաշտոնապես ստացել է եւ այդ մասին տեղեկացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին