Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի քննարկվող գլխավոր հարցը Սահմանադրական փոփոխություններն էր: Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքով, հետագա քննարկումները նվիրված կլինեն գտնելու այնպիսի հարցերի պատասխանները, ինչպիսք ենˋ ի՞նչ բարեփոխումներ կատարել և ի՞նչ ծավալով:
«Սա պատմական պահ է մեզ համար, որովհետև ՀՀ-ն նոր փուլ է թևակոխելու: Նոր Սահմանադրությունը ՀՀ-ի համար նոր տեսլական կբացի: Մենք կարևորում ենք քաղաքական ուժերի հետ հանդիպումը»,-նշեց նա:
Այն հարցին, թե ինչո՞ւ են քննարկումներից դուրս մնացել որոշ քաղաքական ուժեր, ինչպես օրինակ ՀԱԿ-ը, Նաղդալյանը պատասխանեց. «Ինչ իմաստ կա հրավիրել քննարկման մարդկանց, ովքեր քննարկման եզր չեն տեսնում»:
«Սահմանադրական բարեփոխումները դեղատոմսի նման երկրի բոլոր խնդիրները չեն բուժի, բայց կան հիմնարար խնդիրներ, հիմնարար դրույթներ, որոնց մասին կխոսվի քննարկումների շրջանակներում»,-եզրափակեց Նաղդալյանը: