«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք առաջիկայում սկսում են քննարկումների շարք տարբեր քաղաքական ուժերի և հանրության այլ շերտերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչպիսին պետք է լինեն սահմանադրական փոփոխությունները:
Այս հայտարարությունն ինքնին տարօրինակ է, քանի որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, կարծես թե, հենց նման քննարկումների արդյունքում էր կազմվել, և մնում էր, որ Սերժ Սարգսյանը հաստատի այն, որպեսզի մասնագետներն ըստ այդմ սկսեին մշակել բուն փոփոխությունների նախագիծը: Նաղդալյանի երեկվա հայտարարությունը վկայում է, որ սահմանադրական փոփոխությունների հարցում Սերժ Սարգսյանի և իշխանությունների՝ նախկինում ունեցած մտադրությունները փոխվել են, և այժմ փորձում են նախկին գործընթացը կրկնելով՝ հանրությանը մատուցել այդ փոփոխությունը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: