
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել: Պատճառը դեռեւս 2014թ ՀԱԿ-ի եւ փաստաբանի միջեւ առաջացած 3 մլն ՀՀ դրամի խնդիրն է:
Հիշեցնենք, որ դեռեւս 2014թ. ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանը բողոք էր ներկայացրել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ընդդեմ փաստաբան Վարդուհի Էլբակյանի:
Ի՞նչն էր ակտիվիստին դրդել գնալ այդ քայլին: Բանն այն, որ 2011թ. օգոստոսին Արտակ Կարապետյանը Կարապի լճի մոտ բախում էր ունեցել ոստիկանների հետ, իսկ, ահա, ավելի ուշ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ մյուսների հետ քրեական հետապնդման ենթարկվեց: Նրան մեղադրեցին խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ եւ կալանավորեցին: Հետագայում վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց գրավով՝ 3 մլն դրամի չափով: Արդեն 2013թ. հոկտեմբերին Արտակը համաներմամբ ազատ արձակվեց»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: