ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել «Գազպրոմ»-ի հետ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ, որպեսզի Հայաստան մատակարարվող գազի սակագինը սահմանին 189 դոլարի փոխարեն դառնա 165 դոլար: Այս փոփոխությունը հնարավորություն կտա չբարձրացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը, որը պետք է տեղի ունենար դրամի արժեզրկման արդյունքում: Սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը կրկին առաջին պլան է մղվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լուրջ ֆինանսական դժվարությունների պատճառով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս