«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը հերթով հանդիպել է հայաստանյան մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ` սահմանադրական փոխությունների հետ կապված նրանց տեսակետները ճշտելու նպատակով: Սակայն ոչ բոլոր կուսակցություններն են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավեր ստացել:
«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հրավեր չեն ստացել նախագահականից: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, վերակազմյալ ՍԴԿՀ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ինքը չի բացառում, որ նման հրավեր իրենց կուսակցությունը չի ստանա. «Ես դա մեծ դժբախտություն չեմ համարի, վերակազմյալ ՍԴՀԿ-ն բազմիցս ներկայացրել է իր կարծիքը, որ խոչընդոտը Սահմանադրությունը չէ, որպեսզի մեր երկրում բարեփոխումներ տեղի ունենան: Հետեւաբար այսօր Սահմանադրությունն իշխանության ձեռքին ընդամենը թուղթ է, իսկ փոխված Սահմանադրությունն էլ մեկ այլ թուղթ է լինելու, որի դրույթներին ընտրողաբար են մոտենալու»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: