Արտակ Թորոսյանը` Շիրակ Թորոսյանին անհարմար վիճակի մեջ գցելու մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հորեղբոր որդին` Արտակ Թորոսյանը, հայտնեց, որ իր պատճառով իր եղբայրն ու ընկերը հայտնվել են անհարմար վիճակում: Հիշեցենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորի հորեղբոր որդին՝ Արտակ Թորոսյանը, «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ից 3 հազար դոլար վարկ է վերցրել, սակայն հետագայում չի կարողացել մարել գումարը:

«Շիրակ Թորոսյանը իմ վարկի հետ կապ չունի, նա ուղղակի իմ երաշխավորն է  եղել, եւ այսօր իմ պատճառով հարազատ մարդկանց գույքը արգելանքի տակ է դրված: 3 հազար դոլարը մարել էի, մնացել էր ընդամենը 800 դոլար, եւ մինչ դատավճռի հրապարակումը ես վարկային կազմակերպությունում վճարեցի 260 հազար դրամ, բայց ինչպես նկատում եք՝ դատարանը էլի տոկոսները գումարած ինձանից պահանջում է 994.51 դոլար: Որքանո՞վ է դա արդարացի»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս