«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս 2013-2014 թվականներին ՀՀ պետական և միջազգային կառույցների կողմից իրականացված «Հայաստանում միգրացիայի վերաբերյալ տնային տնտեսությունների հետազոտության մասին զեկույց» անվանումով փաստաթղթից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ Հայաստանի բնակչության 28,3 տոկոսը, կամ նույն է թե՝ 870 հազար մարդ, ապրում է երկրի սահմաններից դուրս։ Տվյալ դեպքում, խոսքն այն մարդկանց մասին չէ, ովքեր Հայաստանից հեռացել և հրաժարվել են քաղաքացիությունից։
Խոսքն այն բնակիչների մասին է, որոնք մարդահամարի արդյունքներով ներկայացվող «ՀՀ բնակչություն» հասկացության կամ նույնն է՝ հանրահայտ 3 միլիոնի մաս են կազմում։ Նկատենք, որ այդ փաստաթղթի մեջ ուշագրավ տվյալները շատ են, մասնավորապես, աղյուսակներից մեկում բերված թվի համաձայն՝ ստացվում է, որ 2013–ին ՀՀ-ի բնակչության հաշվարկային թիվը կազմել է 2 միլիոն 690 հազար, և երբ դրանից հանում ենք 2013–ի և 2014-ի արտագաղթի թիվը, ապա ստացվում է, որ այժմ ՀՀ բնակչության հաշվարկային թիվն այլևս 2 միլիոն 600 հազար է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։