«Գորիս» ՔԿՀ-ում հայր և որդի Մանուչարյանները հացադուլ են հայտարարել. ինչպես են նրանք հայտնվել անազատության մեջ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գորիս» քրեակատարողական հիմնարկում պահվող հայր եւ որդի Արթուր եւ Մուշեղ Մանուչարյանները հացադուլ են հայտարարել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ վերադարձած Արմենակ Մանուչարյանը: Նրա խնդրանքը մեկն էր, որ իր հորը ստորագրությամբ գոնե ազատ արձակեն, քանի որ առողջական խնդիրներ ունի եւ պետք է վիրահատվի:

Իսկ հիմա հանգամանքների մասին: Մեզ հետ զրույցում Արմենակ Մանուչարյանը պատմեց, որ կալանավորված Արթուրն իր հայրն է, իսկ Մուշեղը՝ եղբայրը: Նրա խոսքով՝ 2014թ. դեկտեմբերին իր հայրը` Արթուրը, իրենց բարեկամներից Հրահատ Մանուչարյանի եւ մեկ այլ տղայի հետ գնացել էր Գորիսի քրեակատարողական հիմնարկ՝ եղբորն այցելության»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս