
Ավստրալիայում երկու տարեկան երեխային նշանակել են կենդանաբանական այգու հսկող: Նա գազանանոցի տիրոջ որդին է եւ երկրի ամենափոքր քաղաքացին ով կարողանում է գլուխ հանել վտանգավոր վայրի գազաններից: Տղայի հայրը պատմել է, որ նա Ballarat Wildlife Park գազանանոցի գազանների հետ շփվելով է մեծացել: Տղայի հարազատները վկայում են, որ նա դեռ բարուրում է սկսել շփվել գազանների հետ և ընդհանրապես չի վախեցել նույնիսկ մեծահասակներին վնասելու ունակ գազաններից: Մասնագետները վստահ են, որ հայրը տղային մեծ վտանգի է ենթարկում, եւ նրա վաղ հետաքրքրությունը կարող է անսպասելի հետեւանքներ ունենալ: