
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Վրաստանում նոր դեսպան նշանակելու մտադրության մասին և այդ պաշտոնին առաջարկվել է կադրային դիվանագետ Յան Քելլին, ով որոշ ժամանակ առաջ ղեկավարել է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանին ուղղված արտաքին քաղաքականությունը:
Ներկայումս Քելլին աշխատում է Իլլինոյս նահանգի Չիկագոյի համալսարանում, իսկ 2010-2013 թթ. եղել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան: Իսկ 2007-2009թթ. ղեկավարել է Պետդեպարտամնետի եվրասիական ու եվրոպական հարցերով բյուրոն:
Վերջինս նաև տիրապետում է ռուսաց լեզվին ու աշխատել է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներում, ինչպես նաև` Հարավսլավիայում: