Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր` սեպտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հրապարակել է Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելու մասին դիմումը:
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հուլիսի 4-ին մանդատից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել էր Ազգային ժողով: Ըստ ընթացակարգի, եթե ԱԺ նիստում հրաժարականի դիմումի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում Հայրապետյանը հետ չվերցնի դիմումը, նա կզրկվի մանդատից:
Հիշեցենք, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն հրաժարվում էր իր պատգամավորի մանդատից` “Հարսնաքար” ռեստորանում հունիսի 17-ին իր անվտանգության աշխատակիցների կողմից ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու պատճառով: Հունիսի 29-ին ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալում մահացել էր ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: