
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Մինսկում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով ունեցած հանդիպումներն օգտակար էին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԼՂ հակամարտության վերաբերյալ Մինսկում կայացած հանդիպումներն օգտակար էին: Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների հետ աշխատելուն»,- գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուորլիքը նշել էր, որ բանակցությունների գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը: