
Այսօր առավոտյան` ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 և 5 տների միջև՝ վանդակաճաղերի արանքում շուն է մնացել: ԱԻՆ փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները վանդակաճաղերում հայտնված շանը դուրս են բերել: