ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) և 235 (ապօրինի զենք-զինամթերք կրել, պահել) հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է Ոստիկանության պաշտոնական կայքից:
Հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքացիներին կոչ ենք անում հիշյալ անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12—32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է 3 հոգի` Լևոն Ղազարյանը, Մեսրոպ Նազարյանցը, Դերենիկ Թադևոսյանը: Նշենք, որ լուրեր են տարածվել, թե այս գործով կան ձերբակալվածներ, սակայն վարույթն իրականացնող մարմինը` ԱԱԾ-ն, ո´չ հերքում, ո´չ էլ հաստատում է այս տեղեկությունը:
1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյան (մականունը՝ Ծգլ),
1984 թ. ծնված Սարգիս Հախանումյան (մականունը՝ Տլե)
1984 թ. ծնված Վահան Հակոբյան (մականունը՝ Գաստիկ)