
Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) hրապարակել է Մրցունակության համաշխարհային զեկույց 2012-2013-ը (The Global Competitiveness Report): Զեկույցում ներառված է 144 երկիր: Մրցունակության համաշխարհային զեկույց 2012-2013-ի առաջատարը Շվեյցարիան է: Երկրորդ տեղում է Սինգապուրը, որին հաջորդում են Ֆինլանդիան, Շվեդիան, Նիդերլանդները, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և այլն:
Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը, ինչը մեծ առաջընթաց է նախորդ տարիների համեմատ: Նշենք, որ նախորդ տարի Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցում զբաղեցրել էր 92-րդ հորիզոնականը: Հարևան երկրներից ամենաբարձր դիրքում է Թուրքիան, որը գտնվում է 43-րդ տեղում: Ադրբեջանը`46-րդ տեղում է, իսկ Վրաստանը 77-րդն է: Ռուսաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցում զբաղեցրել է 67-րդ տեղը: