«Իսլամական պետությունը» սպառնում է պայթեցնել Սպիտակ տունը, Բիգ Բենն ու Էյֆելյան աշտարակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» զինյալները ցանկանում են պայթեցնել «Սպիտակ տունը, Բիգ Բենն ու Էյֆելյան աշտարակը: Այս մասին ձայնային հաղորդագրության մեջ հայտարարել է ահաբեկիչների պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես նշում է TGCOM24-ը, երկու ամսվա ընթացքում իր առաջին ելույթում Աբու Մուհամմադ ալ-Ադնանին  «Բոկո Հարամ» նիգերական ահաբեկչական խմբավորմանը հավատարմության երդում է տվել ու թվարկել քաղաքները, որտեղ ցանկանում է ահաբեկչություն իրականացնել՝ Փարիզից Հռուժմ և Երուսաղեմից մինչ Քաբուլ:

Ալ-Ադանին նաև ողջունել է Բոկո Հարամ խմբավորման վերջին տխրահռչակ որոշումը՝ հետևելով ԻՊ զինյալների օրինակին իրականացնել ոչ ընտրողական բնույթի ահաբեկչություններ ու աղջիկների առևանգումներ:




Լրահոս