
Ադրբեջանի Իսմաիլի դատարանը մարտի 12-ին Ազադ Ալիևի նախագահությամբ նախապատրաստական նիստ է անցկացրել «Ադրբեջան սաաթի» համացանցային հրատարակչության աշխատակցի գործով:
Լրագրողը մեղադրվում է անձանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեջ: Դատական նիստը նշանակված է ապրիլի 9-ին:
Դատարան հայցը ներկայացրել է «Չերնոբիլի հաշմանդամների» Իսմաիլի բաժնի ղեկավար Մայեյկա Լատիոֆովան, ով պահանջում է դրամական փոխհատուցում:
Լրագրողի խոսքերով՝ դատականի նիստի ժամանակ պարզվել է, որ նրա հանդեպ դատական հացով դիմել է նաև դպրոցական հագուստ կարող գործարանի տնօրեն Լատաֆետ Մամեդովան: Նա ևս դրամական փոխհատուցում է պահանջում իրեն վիրավորելու համար:
Երկու կանայք էլ պահանջում են «Ազադըգ» թերթում Իսմաիլի բնակիչներին սոցկայքերում վիրավորելու համար հրապարակային ներողություն խնդրել:
Սակայն լրագրողը պնդում է, որ ոչ մի կապ չունի Իսմաիլի բնակիչների մասին գրության հետ: