Վարորդները պահանջում են իրենց գործընկերներին օրինական դաշտ բերել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տաքսիի մի քանի վարորդներ հավաքվել էին, սակայն նրանց հավաքի նպատակը փոքր-ինչ անհասկանալի էր:

«Քաղաքացիական կողմնորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանից Armlur.am-ը փորձեց պարզել` հավաքվելու նպատակը որն է: Վերջինս նշեց, որ իրենք հավաքվել են, որպեսզի Տրանսպորտի և կապի նախարարությունից պահանջեն ստուգայցեր կատարել` ոչ օրինական աշխատող տաքսիների հայտնաբերման համար:

«Մենք ուզում ենք, որ բոլորը օրինական դաշտում աշխատեն»,- ասաց վերջինս: Նրա խոսքով` լիցենզավորման նոր կարգը, պարտադիր հաշվիչ մեքենաների տեղադրումը տաքսիստների նկատմամբ հարկաին բեռ չի ավելացնի, մինչդեռ մի քանի օր առաջ հարյուրավոր տաքսիստներ այդ նույն օրենքի դեմ բողոքի ցույց էին անցկացնում` պահանջելով չպարտադրել հաշվիչ մեքենաների տեղադրումը և լիցենզավորման նոր կարգը:

Հավաքված երկու-երեք վարորդներից մեկն էլ մեզ հետ զրույցում դժվարացավ պատասխանել` վերջիվերջո հավաքվելու նպատակը որն է, ինչ խնդիր են ուզում դրանով լուծել: Իսկ լիցենզավորման նոր կարգի վերաբերյալ նշված վարորդը ասաց, որ իր համար առանձնապես փոփոխություն չկա, քանի որ ինքը երկար տարիների վարորդ է, և ծանր պահերն անցել է:

Նշենք, որ վարորդները տեղեկացրին, թե հանդիպել են տրանսպորտի փոխնախարարների հետ և վերջիններից խոստում ստացել ստուգայցեր կատարելու և օրինախախտ վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս