Վարդան Օսկանյանի ներկայացուցչի բողոքը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշման: Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դատարանում վիճարկում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից փողերի լվացման հատկանիշներով 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու որոշումը: Վերաքննիչ դատարանը բողոքի մերժումը հիմնավորել է բողոքի անհիմն լինելու հանգամանքով: “ՀՀ վերաքննիչ դատարանը չի պատասխանել մեր ներկայացրած փաստարկներին: Հետևաբար, նույն բաովանդակությամբ բողոք ներկայացվելու է նաև ՀՀ վճռաբեկ դատարան”,- ասել է Տիգրան Աթանեսյանը:




Լրահոս