Հայ ներգաղթյալը սիրելիին հասնելու համար ապօրինաբար ներխուժել է Ղազախստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի Շեմոնաիխայի շրջանային դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է պայմանական ազատազրկման՝ ապօրինաբար երկրի սահմանը հատելու համար: Տղամարդը Ղազախստան է ներխուժել բեռնատար վագոնում` իր սիրելիի հետ հանդիպելու համար. փոխանցում է YK-news.kz-ն:

Հայազգի ներգաղթյալը Ուստ-Կամենոգորսկում ապօրինի աշխատանքային գործունեություն ծավալելու համար արտաքսվել է Ղազախստանից դեռևս անցած տարվա գարնանը: Հայը, ում անունը տեղեկատվական պորտալը չի հայտնում, այնտեղ է թողել իր սիրելիին, ում մոտ էլ վերջինս որոշել է վերադառնալ:

Նա դուրս է եկել Ղազախստանի Հանրապետության տարածքից, գնացքից իջել է սահմանամերձ ռուսական գյուղում, որտեղ ապրել է նրա ընկերը, այնտեղ թողել է Հայաստանի քաղաքացու անձնագիրը, ինչից հետո բեռնատար վագոնում թաքնվելով` վերադարձել է Ղազախստանի տարածք: Սակայն սահմանին նրան բռնել են սահմանապահները:

Դաստարանի որոշմամբ` վերջինս դատապարտել են մեկ տարի պայմանական ազատազրկման:




Լրահոս