Ռիո դե Ժանեյրոյի Բոտաֆագո լողափում տեղադրվել է գլխի տեսքով 12 մետրանոց մի քանդակ, որի հեղինակն է իսպանացի ճարտարապետ եւ քանդակագործ Ժաում Փլենսը: Քանդակը կրում է “Տեսնել իմ երազանքները” անվանումը:
Այն իրենից ներկայացնում է 14-ամյա աղջկա գլուխ, որի աչքերը փակ են: Հեղինակի խոսքերով` այդ քանդակի ստեղծման նպատակն այն է, որ ստիպի մարդկանց երազել: “Տեսնել իմ երազանքները” կմնա Ռիոյում երկու ամիս: Այն տեղադրվել է քաղաքում “Գաղափարներ Ռիոյի համար” փառատոնի շրջանակներում: