Ծիծաղաշարժ միջադեպ է գրանցվել Հնդկաստանում հարսանեկան արարողության ժամանակ: Հարսնացուն լքել է սեփական հարսանիքն այն բանից հետո, ինչ փեսան չի կարողացել լուծել հասարակ հանրահաշվական խնդիրը:
Աղջիկը խնդրել է իր ապագա ամուսնուն 15-ին 6 գումարել: Երիտասարդը գումարելով ստացել է 17: Այդ ժամանակ հարսնացուն հրաժարվել է ամուսնանալ նրա հետ՝ հայտարարելով, որ նա խաբել է իր կրթության մասին:
Հնդկական լրատվամիջոցները գրել են, որ փեսացուի հարազատները փորձել են հետ վերադարձնել փախուստի դիմած հարսնացուին, սակայն նրանց փորձերն ապարդյուն են եղել: «Փեսացուի ընտանիքը մեզ մոլորության մեջ է գցել իր վատ կրթության առումով,- ասել է հարսնացուի հայրը՝ Մոհար Սինգխը:-Անգամ առաջին դասարանցին կարող է լուծել այդ խնդիրը»: