
ՀԱՊԿ-ն արտաքին սպառնալիքների դեպքում կազմակերպության անդամ երկրների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներն ունի: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով՝ ներկայում սպառնալիք գոյություն ունի նախևառաջ Աֆղանստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների կողմից:
«Մենք տեղեկություններ ունենք, որ Աֆղանստանում մեծանում է ծայրահեղական զինված խմբավորումների թիվն ու չի բացառվում նրանց ներխուժումը կազմակերպության անդամ երկրների տարածք»,- ասել է Բորդյուժան: