
Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի Մանթաշյան փողոցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 47-ամյա Կարապետ Հարությունյանը: Վերջինս, մեր տեղեկություններով, թմրամոլ է եղել և իրեն կախել է շենքի տանիքից:
Այս տեղեկությունը հաստատվեց ոստիկանության լրատվական բաժնից. այլ մանրամասներ, սակայն, հայտնի չդարձան:
Հանգամանքները պարզվում են: