Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը 84.5 միլիոն եվրո է: Նախորդ 4 տարում սա ամենացածր ցուցանիշն է:
«Սպարտակ»-ի ամենաթանկ ֆուտբոլիստը հոլանդացի կիսապաշտպան Կուինսի Պրոմեսն է՝ 9.5 միլիոն եվրո: Երկրորդ տեղում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն է՝ 9 միլիոն եվրո:
Խաղացողների տրանսֆերային արժեքով` «Սպարտակ»-ը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 5-րդն է, զիջում է «Զենիթ»-ին, ԲԿՄԱ-ին, «Դինամո»-ին և «Լոկոմոտիվ»-ին: