Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ոգևորական խոսքեր է ուղղել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հասցեին: Պերեսի կարծիքով` ուելսցի ֆուտբոլիստը պետք է արդարացնի ակումբի ակնկալիքները:
«Երբ ձեռք բերեցինք Բեյլի տրանսֆերը, նա վնասվածք ուներ: Այդ մասին գիտեին բոլորը: Նա մշտապես քննադատության է ենթարկվել: Բեյլն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Բոլոր գրանդները պայքարել են և կպայքարեն նրա տրանսֆերի ձեռքբերման համար»,- նշել է Պերեսը: