«Ռոմա»-ն և «Նապոլի»-ն համարվում են Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխի տրանսֆերի ձեռքբերման գլխավոր հավակնորդները:
Անգլիական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` նշված երկու ակումբները կպայքարեն չեխ դարպասապահի իրավունքների ձեռքբերման համար: Նա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ անգլիական ակումբից` բավականաչափ խաղաժամանակ չստանալու պատճառով: