ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդիսավորությամբ մեկնարկեց Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի ու հրեհի միակ պատասխանատուի՝ դրանք լիցքավորած Սերոբ Բոզոյանի դատավարությունը: Փաստորեն, իշխանությունների ցինիզմն ու լկտիությունը սահմաններ չունեն: Այսօր ամբաստանյալի աթոռին պետք է հայտնվեր ոչ թե Բոզոյանը, այլ՝ նրանք, ովքեր ինչ-որ անհատի մոտ լիցքավորել էին փուչիկները՝ լավ իմանալով, որ դրանք օգտագործվելու են միջոցառման ժամանակ, որին հազարավոր մարդիկ պետք է մասնակցեին: Ամբաստանյալի աթոռին պետք է հայտնվեին երիտասարդներին ՀՀԿ հանրահավաքին բերման ենթարկածները, որոնք հոգեորսների նման ստիպում էին բռնել ՀՀԿ փուչիկները, հավատալ ու փոխվել: Այնինչ իրական մեղավորները ոչ միայն պատասխանատվության չենթարկվեցին, այլեւ այդ ամենի կազմակերպիչներից ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը պարգեւատրվեց: Ի դեպ, այս գործով դատավորը Գագիկ Պողոսյանն է, որն ազատազրկման է դատապարտել ՀԱԿ ակտիվիստներին: Եւ այս դատավորից ակնկալել արդարադատություն՝ առնվազն միամտություն է:




Լրահոս