ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ երեկոյան, զինված հարձակում է եղել Ախթալայի քաղաքապետ ՀՀԿ-ական Հայկազն Խաչիկյանի՝ սոցիալական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբոր տան վրա: Իսկ հարձակվողները եղել են վարչապետի նախկին խորհրդական, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության աշխատակիցները Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի ղեկավարությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սա Խաչիկյանների տան վրա հարձակվելու երկրորդ դեպքն է: Ենթադրվում է, որ նրանք փնտրել են մանկապիղծի արարքներն ապացուցող տեսաերիզները: «Ոչ ոք տանը չի եղել: Ես ինքս Երեւանում եմ եղել ու ոչնչից տեղյակ չեմ: Բայց գիտեմ, որ վնասել են տան կահույքն ու ավտոմեքենան: Հետո կրակել են: Կրակողն էլ Ս. Տեր-Պողոսյանի թիկնազորի պետ Արսեն Չիթչյանն է»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Վազգեն Խաչիկյանը:




Լրահոս