«Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգհարկանի պաշտոնական մի շենք»: Այսպես է իր բնակավայրը ներկայացրել 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Այսօր նրա ծննդյան օրն է:
Ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում: Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը։
Թե ինչքանով են մեր համաքաղաքացիները ծանոթ հանճարեղ այս բանաստեղծի ստեղծագործություններին, նրա կյանքին, Armlur.am-ը փորձեց պարզել հարցման միջոցով: Ոմանք Չարենցի կյանքից հետաքրքիր դրվագներ պատմեցին, արտասանեցին իրենց սիրելի ստեղծագործությունը, որոշներն էլ դժվարացան որևէ բան հիշել: Եղան նաև մարդիկ, ովքեր ընդհանրապես ծանոթ չէին Չարենցին ու նրա ստեղծագործություններին: