ՄՈՆՈՊՈԼԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական անգամ թանկացել է բենզինի սակագինը, այս անգամ՝ 10 դրամով: Տնտեսագիտության դոկտոր, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կատարվածը մեկնաբանեց այսպես. «Բենզինը մեզ մոտ գտնվում է երկու մարդու ձեռքում, եւ այդ երկու մարդու հետ աշխատում են երկրի ղեկավարն ու վարչապետը: Այսպիսով՝ քառյակն ընդամենը որոշել է բարձրացնել գները: Մենաշնորհների պայմաններում տնտեսական դատողություններ անելը սխալ է: Իրենք առանց այն էլ մեծ շահութաբերությամբ են աշխատում: Թող չլիներ մենաշնորհը, չէր լինի այդ պրոբլեմը»: Նկատենք, որ Հայաստանում բենզինի գների աճին զուգահեռ միջազգային ասպարեզում նվազել են նավթի գները: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից այս առնչությամբ վստահեցրին, որ իրենք ուսումնասիրություններ են կատարում այս ուղղությամբ: «Հանձնաժողովը բենզինի ամբողջ շուկան վերցրել է գլոբալ ուսումնասիրության տակ: Բացի այդ, մեր վերլուծաբանները  համեմատում են նաեւ միջազգային գները՝  տեսնելու, թե տվյալ ժամանակահատվածի համար ինչքանով է այն համահունչ»,-ասաց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը:




Լրահոս