Լևոն Զուրաբյանը հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է. Արարատ Զուրաբյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի եւ մի շարք քաղաքական ուժերի հանդիպումների շարքը, որն արդեն ստացել է «նախագահականի ֆոտոսեսիա» անվանումը, քաղաքական դաշտում տիրող անհասկանալի վիճակը իսկական խառնաշփոթի է վերածել: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե «Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն»: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով եւս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց.

«Մեր իրավունքն է մասնակցել բոլոր այն բաներին, որոնց մասնակցում ենք: Քաղաքական պրոցեսին մասնակցության ձեւը ընտրում է յուրաքանչյուր քաղաքական ուժ: Նման պիտակներ տվողներն առնվազն հոգեկան խնդիրներ ունեն»: Իսկ կոնկրետ Լեւոն Զուրաբյանի հայտարարության առնչությամբ ՀՀՇ ղեկավարն ասաց. «Լեւոն Զուրաբյանը հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է, ես դրան ի՞նչ մեկնաբանեմ»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս