«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանություն-ընդդիմություն հաշտեցումից հետո կառավարամերձ շրջանակներում խոսվում է, որ ապրիլից հետո փոփոխություններ են սպասվում գործադիր մարմնում: Խոսքը գերատեսչական միավորումների, հատկապես ներքին գործերի նախարարության ստեղծման մասին է: Թեման ամիսներ առաջ շրջանառվեց ու փակվեց: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան դաշինքի փլուզումից հետո Վովա Գասպարյանի առաքելությունը ոմանք արդեն ավարտված են համարում, քանի որ Սերժ Սարգսյանն ի սկզբանե նրան բերել էր ԲՀԿ-ի դեմն առնելու նպատակով:
Իսկ քանի որ այդ խնդիրն այլեւս առկա չէ, ուստի Գասպարյանին պահելու իմաստն էլ է վերանում: Ըստ իշխանական շրջանակների, կառավարելի ընդդիմության պարագայում նոր կառույցի՝ ՆԳՆ ղեկավարի հարցում նախընտրությունը տրվելու է մեղմ իմիջով թեկնածուի: Ամենահավանականը համարվում է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: