«Կախարդական փայտիկի հպումով ամեն ինչ տեղի չի ունենում»:
Այսպիսով՝ կառավարության հույսը կախարդական փայտիկն է, որի հպումից մե՛կ լինում է, մե՛կ չի լինում: Ու այնպես է ստացվում, որ տնտեսության զարկերակի ռիթմերը զգալու գործադիրի ճիգերը ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի տքնաջան աշխատանքի, այլ կախարդական փայտիկի գործն է: Այս առումով երկու ելք կա. կա՛մ փայտիկին համոզել մինչեւ վերջ կախարդական մնալ ու ցանկացած հրաման, դեռ բերանից դուրս չեկած, կատարել, կա՛մ էլ, ի վերջո, իրատես դառնալ, հրաշագործ փայտիկների հետ հույսեր կապելուց հրաժարվել ու գործի անցնել: