Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով Ծգլից, Տլեից և Գաստիկից բացի կան այլ կասկածյալներ ևս. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն հայտնի ճշմարտություն է, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղի ունեցած քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանությունը  փոթորկել է ոչ միայն քրեական, այլ նաեւ քաղաքական դաշտը: Ուստի զարմանալի էլ չէ, որ այս սպանության բացահայտումը հանձնարարվեց ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի լուրջ, մանրակրկիտ եւ գաղտնի քննություն իրականացնի:

Երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) եւ 1984թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ ոստիկանության՝ վերջիններս մեղադրվում են 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության մեջ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104` սպանություն, եւ 235` ապօրինի զենք զինամթերք կրել, պահել, հոդվածների հատկանիշներով: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ բացի այս անձանցից՝ կան եւս տասնյակ կասկածյալներ, որոնց նախաքննող մարմինը փնտրում է: Պարզապես դեռ առայժմ հետախուզում չի հայտարարվել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս