«Ես իմ ստեղծած զավակին՝ ԲՀԿ-ին, չեմ թողնի»:
Դժվար է հիշել, թե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը նման գորովանքով երբեւէ խոսել է ԲՀԿ-ի մասին: Ամեն դեպքում, ԲՀԿ մարզային կառույցի ղեկավարը սույնով հայտարարում է, թե ԲՀԿ-ի կնքահայրն ինքն է: Նախկին մարզպետը միանգամից կուսակցության նվիրյալ է դարձել այն դեպքում, երբ ամեն առիթ օգտագործում է հաստատելու համար, որ պաշտոնաթողությունից հետո ինքը գործազուրկ չի դարձել, զբաղվում է մանկավարժությամբ ու բիզնեսով: Դրանք, ինչպես եւ մարզպետի պաշտոնը, միմյանց հետ կապ չունեն, եւ մոլի կուսակցական լինելը հազիվ թե Բագրատյանի բիզնեսին կամ դասախոսական գործունեությանն ինչ-որ կերպ նպաստի: