
Եգիպտոսը ցանկանում է նոր մայրաքաղաք կառուցել: Երկրի իշխանություններն իրենց մտադրությունը բացատրում են ծանրաբեռնված Կահիրեից բնակչության թվի նվազեցման ցանկությամբ: Երկրի իշխանությունները փորձում են նոր քաղաքի կառուցմանը ներգրավել ներդրողների Արաբական թերակղզուց նավթարդյունահանող երկրներից:
Եգիպտոսի շինարարության նախարար Մուստաֆա Մադբուլին հիասքանչ ծրագիր է հրապարակել Շարմ էլ-Շեյխ նավահանգստային քաղաքում կայացած ֆորումում:
Նոր մայրաքաղաքը, որի անվանումը դեռևս չի որոշվել, պետք է Սինգապուրի չափ լինի, իսկ դրա միջազգային օդանավակայանը իր չափսերով գերազանցելու է Լոնդոնի Հիթրոուն:
Քաղաքը, որտեղ պետք է շուրջ 5 միլիոն մարդ ապրի, ծրագրավորվում է կառուցել 7 տարում: