«Ես ոչ մեկից չեմ վախենում, ոչ մի բանից չեմ վախենում ու չեմ ուզում լրատվության հետ շփվել»:
Միգուցե Վանաձորի գործող քաղաքապետը թերագնահատում է իր մրցակիցներին կամ իրականում Ս. Դարբինյանն այս ընտրություններում ուժեղ եւ վտանգավոր մրցակիցներ չունի: Այլ հարց է, որ դեպի քվեարկություն անհանգիստ գնալու դեպքում նույնպես վախը չէ, որ պետք է առաջնորդի համայնքի ղեկավարի թեկնածուներին: Ավելին, եթե ամեն ինչ Սամվել Դարբինյանի համար ջրի կաթիլի պես պարզ ու մաքուր լիներ, նա ո՛չ իր անցյալից կթաքնվեր, ո՛չ էլ իր պաշտոնավարման վերջին շրջանի մասին կխուսափեր խոսել, իսկ նրանից տեղեկություններ ստանալ փորձող լրատվամիջոցներն էլ նրա աչքի փուշը չէին դառնա: