Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ, հնարավոր է, հետևի իր նախորդ Բենեդիկտ 16-րդի օրինակին ու Սուրբ գահին չի մնա ցմահ:
«Ինձ մոտ այն զգացողությունն է, որ իմ պոնտիֆիկատը կարճ կլինի՝ 4-5 տարի: Չեմ կարող հստակ ասել, սակայն ինձ թվում է, որ Աստված ինձ այս պաշտոնին հավերժ չի դրել»,- ասել է նա մեքսիկական Televisa հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը նվիրված է եղել Հռոմի պապի ընտրման երկրորդ տարելիցին:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Բենեդիկտ 16-րդի որոշումը տղամարդկային քայլ է անվանել ՝ նշելով, որ այդ կերպ Բենեդիկտ պապը նոր համակարգի դուռը բացեց: