
Չիլիի իշխանությունները երկրում արտակարգ իրավիճակ են հայտարարել ՝ Վալպարաիսո ու Վինյա-դել-Մար քաղաքների շրջակայքում անտառային հրդեհների պատճառով:
Երկրի ՆԳ նախարարների տվյալներով՝ 4500 մարդ արդեն տարհանվել է, ենթադրվում է, որ կպահանջվի ևս 10 հազար մարդու տարհանում:
Հրդեհը բռնկվել է ուրբաթ օրը ապօրինի աղբանոցում, կրակն ուժեղ քամու պատճառով արագ տարածվում է: