Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր վարչության ղեկավար Վլադիմիր Պուչկովն ու Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը ՄԱԿ-ի 3-րդ համաշխարհային կոնֆերանսի շրջանակներում երկկողմ հանդիպումների ժամանակ աղետների վտանգի նվազեցման համար համագործակցելու շուրջ են պայմանավորվել, այդ թվում` նաև խոշոր ենթակառուցվածքային նախագծերով:
«Նման պայմանավորվածությունները թույլ կտան ապահովել ինչպես թուրքական ընկերությունների կողմից Ռուսաստանի տարածքում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի իրականացման անվտանգությունը, այնպես էլ Թուրքիայի տարածքում ռուսական կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերի անվտանգությունը: Մասնավորապես` փոխհամագործակցությունը կուժեղացվի «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ»,- ասել է Պուչկովն այսօր կայացած բանակցությունների արդյունքներն ամփոփելիս: