
Էկվադորի «Բարսելոնա» թիմի դարպասապահ Մաքսիմո Բանգերան ձևացրել է, թե կորցրել է գիտակցությունը, որպեսզի խուսափի Լիբերտադորեսի գավաթի խաղում կարմիր քարտ ստանալուց:
Հանդիպման 90-րդ րոպեին Բանգերան դուրս է եկել տուգանային հրապարակի սահմաններից՝ փորձելով ձախողել մրցակցի հարձակվողի գրոհն ու նրան վայր է գցել: