«Ժառանգության» վարչության նիստը հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նախատեսված էր «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ու խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հանդիպումը Սերժ Սարգսանի հետ, որին վարչության անդամները դեմ են եղել:

Armlur.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նիստը հետաձգվում է մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի` Հայաստան վերադարձը:

Հիշեցնենք` Արմեն Մարտիրոսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ այս մեծ աղմուկը որոշակիորեն ցույց է տալիս, որ «Ժառանգությանը» շատ մեծ կարևորություն են տալիս: «Ես համոզված եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ինչպես շատ այլ դեպքերում է եղել: Դա առաջին անգամ չէ, որ պարզ է դառնում, թե մենք որ հատվածում ենք: Ընդամենը արհեստական աժիոտաժ է ստեղծվել, և ինչ-որ ուժեր փորձում են, իրենց կարծիքով, «Ժառանգության»-ը դաշտից հանել, բայց ես արդեն անցել եմ այդ փուլը»,- ասել է կուսակցության փոխնախագահը:




Լրահոս