
Ուկրաինան չի մտնում Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանատվության գոտու մեջ, և ՆԱՏՕ-ն չի միջամտի երկրի արևելքում հակամարտությանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Sky News-ին տված հարցազրույցում:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը երաշխավորում է միայն իր անդամների անվտանգությունը:
«Մենք պատասխանատու են մեր դաշնակիցների պաշտպանության համար, իսկ նրանցից ոչ մեկ չի ենթարկվում հարձակման»,- պարզաբանել է Ստոլտենբերգը:
«Սակայն մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել ու ընդունել այն, ինչ անում է Ռուսաստանն Ուկրաինայում, հենց այդ պատճառով էլ մենք Ուկրաինային լուրջ քաղաքական աջակցություն ենք ցուցաբերում»,- հավելել է գլխավոր քարտուղարը: